Հայոց լեզու՝ Հնչյունբանություն 1-39

1.1. ամենաէական, քրիստոնեություն, երբևիցե, ինչևէ
2. հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
3. եղերերգ, ափեափ, չէնք, լայնէկրան
4. դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2.1. անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2. նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
3. բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
4. ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3.1. անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
2. մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
3. առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել
4. ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

4.1. հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2. նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ
3. հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջօղ
4. հանապազոր, առօրյա, անօրինություն, ոսկեօծ

5.1. արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
2. քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
3. հանրօգուտ, անօրակ, հատորյակ, հանապազօր
4. հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

6.1. խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
2. կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
3. օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4. ինքնստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

7.1. թեթևոտն, հոգեորդի, գոտևորել, եղրևանի
2. սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
3.  որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել
4.  բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել

8. 1. արևակն, երևակել, ոսկեվազյան, գոտևերել
2. ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
3.  եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
4. կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև

9. 1. հոգեվիճակ, արևավառ, ագևոր, եսկովաճառ
2.  կարևեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
3. արևմտաեվրոպական, ոսկովարս, անձրևային, սերկևիլ
4.  ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ

10.1. տույժ, հեռակայել, էական, արքայորդի
2. ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
3. Նաիրի, սկսեսրայր, երեխայի, աղյուսակ
4.  խնայել, հետիոտն, ջղային, աշխույժ

11.1. այծյամ, ջղային, բրաբիոն, ժողովածուում
2.  բարյացակամ, արքայորդի, լռելյայն, կաթսայատուն
3. պատանյակ, սերմացուի, միլիոն, մարմարյա
4. ռնգեղջյուր, դշխոյական, ակացիա, Ամալյա

12.1.  ողբասաց, ջրարբի, սրբապատկեր, հղփանալ
2. նրբաճաշակ, հարբեցող, արշիռ, գրաբար
3. երբեմնի, դարպաս, ազբարկղ, դարբին
4. արբունուք, աղբյուր, անխափան, նրբաթել

13.1. հապշտակել, թպրտալ, ճամպրուկ, ընդհուպ
2. ծոփք, թարփ, պապակ, ճեպընթաց
3. հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հապշտապ
4. դարբաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ

14.1. խարխափել, ծոպավոր, ճեփ-ճերմակ, թրմփալ
2. հափրուկ, երկնահուպ, սփրտնել, թրմփոց
3. շամփրել, քարակոպ, Հռիփսիմե, ոսկեծուփ
4. կոպերիզ, երփնաթույր, հղփանալ, արփի

15.1. շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
2. ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
3. ծեգ, սգազգեստ, հագագ, արքունիք
4. ճրագալույց, ճգնակյաց, օձիք, գոգավոր

16.1. վարկաբեկել, սայթաքել, փակցնել, շագանակ
2. մակաղել, քողտիկ, համաճարակ, վարակ
3. հարկահավաք, աքցան, փեղկ, անհարկի
4. դիցուք, մակույկ, նախկին, նախքան

17.1. հմայք, սրնքակալ, սուգ, վարակիչ
2. Սուքիաս, եզերք, շոգեքարշ, վարկանիշ
3. կառք, չոքել, մարագ, շքերթ
4. բազրիք, ընդերք, բերանքսիվայր, տաքդեղ

18.1. երդիկ, երդևյալ, անդադար, որթատունկ
2. կորնթարդ, անհողդողդ, արդուկ, խորթություն
3. ստահոդ, որդնել, անդամալույծ, վարսանդ
4. դդում, վաղորդայն, Տրդատ, բաղդադել

19.1. բիրտ, թատերգություն, խախուտ, աղոթք
2. խրդվիլակ, գաղտուկ, գրտնակ, զարտուղի
3. կրտսեր, ճտքավոր, մթնոլորտ, սպրտնել
4. փտախտ, փութկոտ, քողտիկ, խոտհարք

20.1. վաթսուն, անութ, փտեցում, փութկոտ
2. արթմնի, կարթ, արդուկ, զվարթություն
3. զարթուցիչ, ակնթարթ, հայթայթել, խայտալ
4. ակութ, անթացուպ, երթուղի, ընթանալ

21.1. ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ
2. հարցուփորձ, բարձիթող, երկնաբերձ, խոտհունձ
3. պախուրց, վերամբարձ, դերձակ, դեղձանիկ
4. արվարձան, արծնապատ, առեղծված, անցուդարձ

22.1. ցնծալ, կցկտուր, կտրվածք, ծածկոց
2. անեծք, հանդիպակաց, փայծախ, մածուցիկ
3. սերուցք, ձվածեղ, վեհապանձ, թերմանցք
4. թրծակավե, կոծկել, լացուկոծ, տխեղծ

23.1. բռունցք, ընչացք, լվացք, սերուցք
2. ընթացք, խեցգետին, կացարան, տրցակ
3. ապաթաց, հունցել, լիցք, հիացք
4. հոգեցունց, պախուրց, հանդիպակաց, ցնծալ

24.1. թրջել, զղջալ, գոճի, որջ
2. գաղջ, աճպարար, աջհամբույր, արջուկ
3. միջև, քուրջ, հարջորջել, շիճուկ
4. քաջք, զիջել, աջլիկ, ոջիլ

25.1. Տաջկաստան, բվեճ, կառչել, մարմաջ
2. գոճի, պաճուճանք, կոճկել, մարմաջ
3. գաճաճ, հարճ, վաչկատուն, քմահաճ
4. բաճկոն, խոճկոր, ճանճ, ճոճք

26.1. փղձկալ, տաղտկալի, դժոխք, փայծաղ
2. դժխեմ, թուխս, ուխտատեղի, թուղթ
3. գաղտնիք, գաղթօջախ, մաղթանք, աղճատել
4. սանդուղք, հախճապակի, ցնցուղ, ողբ

27.1. դժխեմ, խախտել, հախճաղյուս, ապուխտ
2. հիմնակմախք, բողկ, բախտակ, նախշավոր
3. բաբախյուն, թուխս, ուխտադրուժ, թուղթ
4. ճղփալ, դժոխք, զմրուխտ, գաղտնիք

28.1. թորշոմել, խարույկ, իրարամերժ, բուրվառ
2. գանգուր, խռչակ, գրաբար, կերոն
3. ճռվողյուն, որմնախորշ, պայտար, կարկառել
4. գոլորշի, մատռվակ, խորշակ, խարտոց

29.1. պառկել, տոպրակ, վառվռուն, տառեխ
2. ուռճանալ, քառասնական, կոխկրտել, ճմռթել
3. փռթկալ, քրջոտ, պառակտել, կռճոն
4. փնտրտուք, փարթամ, ճառասաց, եռամսյա

30.1. ըմբռնել, ամպամած, թումբ, գամփռ
2. ամփոփել, համբավ, ամբարտավան, անբավ
3. ամբիոն, ամբոխ, բամբիռ, ամբասիր
4. ճամփա, թմբլիկ, զամբիկ, անբարբառ

31.1. Ամբրոս, անպաճույճ,  դրմբոց,  թմբուկ
2. ըմբոշխնել, լուսամփոփ, բամբասել, շիմպանզե
3. կշտամբել, անբերրի, ամբարտակ, սմբակ
4. անպայման, սուսամբար, շամբուտ, Մանվել

32.1. բամբասել, հանպատրաստից, անբերրիություն, անփույթ
2. անպայման, անպաճույճ, շամբուտ, անպետք
3. Մանվել, զամբյուղ, անբարիշտ, անպարփակ
4. անբարյացակամ, բանբեր, անբասիր, անպարկեշտ

33.1. Հեղեղել, ամպհովանի, ընդհուպ, ապաշխարանք
2. արհավիրք, հռհռալ, չնախարհի, սուրհանդակ
3. հեղեղուկ, առհավատչյա, ժպիրհ, դազգահ
4. խորհրդավոր, արգահատելի, հայթայթել, դժխատեհ

34.1. փոթորկահույզ, ծխնելույզ,  բզկտել, մզկիթ
2. հյուզկեն, Վարդգես, Մանասկերտ, բազկերակ
3. կզաքիս, հիպնոզ, Թավրիզ, կորզել
4. վզկապ, Հասկերտ, դիակիզարան, Թիֆլիս

35.1. վայրկյան, առօրեական, բարյացակամ, ատյան
2. պատանյակ, Էլյա, Եղիա, ալյակ
3. հրեա,  կրիա, Ազարիա, մատյան
4. ոսպնյակ, շուրջերկրյա, Եպրաքսյա, միմյանց

36.1. բամիա, խավիար, Իտալիա, հեքիաթ
2. Ռոզալյա, կրիա, Եղիա, մատյան
3. օվկիանոս, միայն, հիանալի, անցյալ
4. փասյան, մետաղյա, Անանիա, ֆրանսիացի

37․այծյամ, բարյացակամ,թռչուն, ուխտդրուժ, ակնաբույժ, աներևութանալ, միմյանց, պտուտակ
4)

38.1. Ընդդիմադիր, ուղղակի, երկկենցաղ,
2. մրրկահողմ, անդորրավետ, չորորդ,
3.  տարրական, վազքուղի, իններորդ, բերրի
4. ուղղություն, տանջալլուկ, հովվերգություն, երրորդ

39.1. քննախույզ, վշտալլուկ, խճուղի, բերրիություն
2. ուասալար, հակընդեմ, մրրկաշունջ, հովվերգություն
3. գործուղում, բուհական, ուղղափառ, հելլեն
4. օրրան, տարերք,  ուղղակի

 

Ֆաշիզմ և նացիզմ

Ֆաշիզմ

Ֆաշիզմը իրականում Մուսոլինիի կողմից ստեղծված քաղաքական շարժում է ,որը  տարածվում է բոլոր քաղաքական ուժերի վրա,որոնք հենվում են ուժեղ իշխանության վրա,ֆաշիզմը ժամանակի ընթացքում ձեռք բերեց նացիստական տարրեր:Սակայն ,ներկայումս ֆաշիստ բառը օգտագործվում է որպես նացիոնալիստ կամ նացիստ իմաստով , հիմա մոտավորապես  ասեմ թե ինչ է դա:ֆաշիզմը  դա գաղափարախոսություն է , իսկ ֆաշիստը՝ այդ գաղափարախոսությունը կրողը:Ֆաշիզմի գաղափարախոսությունը  կամ սկզբունքը դա նա է,երբ մի ազգ կամ մի ազգի ներկայացուցիչ կարծում է,որ իր ազգը բարձրագույն ազգ է ևմնացած բոլոր ազգերը իր ազգերից  ցածր են, և նրանք պետք է մեռնեն կամ ծառայեն իր ազգին:Այդպիսի վառ օրինակ է ֆաշիստական Գերմանիան,երբ նրա ղեկավարները ցանկություն ունեին տիրանալ ողջ աշխարհին,և ծառայեցնել մարդկությանը գերմանական ազգին:Ֆաշիստը դա ազգայնամոլն է կամ նացիստը սակայն ազգայնականը `չէ:Շատ մարդիկ շատերին անվանում են ֆաշիստ չհասկանալով դրա իմաստը և նշանակությունը:Իմ համար բարձրագույն ազգ է իմ ազգը և մնացած բոլոր ազգերը ինձ համար ավելի ցածրաստիճան, ստոր ազգեր են սակայն, ես ֆաշիստ չեմ քանի որ իմ սկզբունքները տարբերվում են ֆաշիստական սկզբունքներից:

Նացիզմ

Նացիզմը գերմանական ֆաշիզմի գաղափարախոսությունն ու քաղաքականությունն է, որը առավել դրսեւորվեց 1933-1945թթ-ին, որը բնութագրվում է ռասիզմով, անտիսեմիտիզմով, տոտալիտարիզմով, սոցիալական դեմագոգիայով, ագրեսիայով, բռնությամբ եւ այլ ժողովուրդների հենդեպ գերազանցության հավակնություններով: Նացիզմ բառը ազգային – սոցիալիստական բառի հապավումն է, որը ԳԱՍԱԿ (Գերմանական ազգային — սոցիալիստական աշխատավորական կուսակցություն) կողմից գլխավորած քաղաքական շարժում էր Գերմանիայում: ԳԱՍԱԿը հիմնադրվել է 1919 թ եւ 1933 թ — ին ստացել է բացարձակ իշխանություն Գերմանիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, այն հայտարարվել է քրեական կազմակերպություն: Նացիստական ռեժիմը պատասխանատու է եղել միլիոնավոր քաղաքացիների մահվան համար, որոնց մի մասը գազով թունավորվել է համակենտրոնացման ճամբարներում նրանց (ենթադրյալ) տարբերության պատճառով: Հատկապես հալածվող խմբերն էին հրեաները, գնչուները, նույնասեռականներն ու կոմունիստները / սոցիալիստները: Որոշ խմբեր այժմ էլ նույնականացնում են իրենց գաղափարախոսությունների հետ: Նրանք կոչվում են նեո-նացիստներ: Նեո-նացիստները երբեմն հանդես են գալիս որպես սափրագլուխներ, սակայն ոչ բոլոր սափրագլուխներն են նեո-նացիստներ:

Աղբյուրներ`1,2

 

Սոցիալիզմ

Սոցիալիզմը բնութագրվում է ժողովրդի հոգևոր մշակույթի բարձր մակարդակով, կոմունիստական բարոյականության նորմաների աստիճանական հաստատումով, սոցիալիստական ապրելակերպի ձևավորումով, հասարակության նկատմամբ աշխատավորների պատասխանատվության և պարտքի խոր գիտակցումով, մարքս-լենինյան գաղափարախոսության տիրապետումով։ Սոցիալիզմի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափի, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխնիկական առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։ Սոցիալիզմը հասարակական հարաբերությունների դինամիկ համակարգ է, որը երկարատև ժամանակաշրջանի ընթացքում ձևավորվում է որպես պատմ նոր տիպի օրգանական ամբողջական սոցիալ համակարգ։Այդ ընթացքում Սոցիալիզմը անցնում է մի շարք փուլեր, որոնք նրա հասունության նոր, ավելի բարձր աստիճաններն են։ Առաջին աստիճանը հանդիսացավ սոցիալիզմը հիմնականում կամ սոցիալիզմի հիմքերի կառուցումը։ ԽՍՀՄ-ում այդ աստիճանը, եզրափակելով հեղափոխական անցման շրջանը, հաստատվեց 1930-ական թթ․ կեսին, իսկ եվրոպական սոցիալիստական, երկրներում 60-ական թթ․ սկզբին։ Սոցիալիզմի հիմքերի կառուցումը խոշոր մեքենական ինդուստրիայի նյութատեխնիկական բազայի, էլեկտրիֆիկացման, արտադրության միջոցների հասարակական սևականության լիակատար տիրապետության, գյուղատնտեսության հանրայնացման, շահագործող վերջին դասակարգի՝ կուլակության վերացման, մասնավոր մենատնտեսական գյուղացիությանը կոպերատիվ, կոլտնտեսային գյուղացիության դասակարգի վերածելու (որը նշանակեց տնտեսության մեջ բազմակացութաձևության հաղթահարում և միասնական սոցիալիստական կացութաձևի անսահմանափակ տիրապետության հաստատում), բանվոր դասակարգի որակական և քանակական աճի, նոր աշխատավորական մտավորականության ձևավորման, ազգային հարցի լուծման՝ ազգային շահագործման և անհավասարության վերացման, սոցիալիստական ազգերի ձևավորման, բոլոր ազգերի ու ազգությունների միջև բարեկամության և միասնության հաստատման, ժողովրդին գիտության և արվեստի բարձունքները տանող մշակութային հեղափոխության իրականացման, մարքս-լենինյան կուսակցության ղեկավարությամբ պրոլետարիատի դիկտատուրայի պետության համակողմանի ամրապնդման և ստեղծագործական գործունեության արդյունք էր։ Հիմնականում կառուցված սոցիալիզմի ձևավորման նախնական աստիճանն էր, որում ժողտնտեսության տեխնիկական մակարդակը դեռևս բավարար չէր հասարակության համար կենսական մի շարք խնդիրներ լուծելու համար, արտադրության ծավալը և աշխատանքի արտադրողականությունը, սպառման մակարդակը դեռևս չէին համապատասխանում ողջ հասարակության պահանջմունքներին․ կյանքի տարբեր ոլորտներում դեռևս զգացնել էր տալիս մինչհեղափոխական ժառանգությունը։

 

ԱՄՆ՝ որպես բազմազգ պետություն

iphone360_989611
ԱՄՆ- 2016 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական բնակչությունը կազմում է 325,110,000 մարդ՝ դարձնելով այն աշխարհի երրորդ ամենաբնակեցված երկիրը: Բնակչության աճն ամենաարագը փոքրամասնությունների շրջանում է․ ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատման՝ մեկ տարեկանից փոքր երեխաների 50.4%-ը պատկանում են փոքրամասնություններին: 1900 թվականին ԱՄՆ բնակչությունը 76 միլիոն էր, որից 66.8 միլիոնը կամ 88%-ը սպիտակամորթներ, իսկ 8.8 միլիոնը աֆրոամերիկացիներ, որոնց 90%-ը հարավային նահանգներում, և մոտավորապես 500,000 լատինոամերիկացիներ: ԱՄՆ-ի ներկայիս ազգային կազմը խիստ խայտաբղետ է։ Բնակչության հիմնական մասը կազմում են ներգաղթած, անգլիացիներն ու իռլանդացիները և Աֆրիկայից ժամանակին բռնի բերված սևամորթները, կան նաև տեղաբնիկ հնդկացիներ, գերմանացիներ, շվեդներ, հոլանդացիներ և այլք։ Պետական լեզուն անգլերենն է, որը բառապաշարով և արտասանությամբ տարբերվում է բուն (բրիտանական) անգլերենից։ Այդ լեզուն ստացել է «ամերիկյան անգլերեն» անվանումը։ 

Ազատականություն և պահպանողականություն

Ազատականություն

Ազատականություն, լիբերալիզմ (ֆր.՝ libéralisme), քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը:

Պահպանողականություն

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ (լատ.՝ conservo «պահպանում եմ» բառից), քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը: Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը: 

Կոմունիզմ

Քաղաքական առումով կոմունիզմը տարբեր շարժումների բազմազանություն է, որոնց նպատակը ինչ-որ ժամանակում առանց դասակարգերի հասարակություն ստեղծելն է: Կոմունիստների մեջ կարելի է գտնել տարբեր հոսանքներ, հատկապես մարքսիստների մեջ, ինչպես նաև անարխիստների մեջ: Կոմունիստների մոտ առաջին բաժանումը տեղի ունեցավ 1-ին Ինտերնացիոնալի ժամանակ`   անարխիզմի և մարքսիզմի միջև: Չնայած դրան, 20-րդ դարասկզբից համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն գործած և առավել աչքի ընկած կոմունիստական հոսանքները մարքսիստական ազդեցության են`   ուղղակիորեն կամ անուղղակիորեն /լենինիզմը/: Դասակարգերի պայքարը հիմնական դերն է խաղում մարքսիստական տեսության մեջ: Կոմունիզմի հաստատումը համընկնում է այս տեսությանը`   դասակարգերի բոլոր տեսակի պայքարների վերջում մարդկային էակների բաժանումը դասակարգերի պետք է վերանա:

Կարլ Մարքսը, պաշտպանելով բանվորական շարժման ինքնուրույնության անհրաժեշտությունը և միջազգային լինելը, գտնում է, որ հասարակությունը միայն հեղափոխությամբ կարող է կապիտալիստական արտադրաեղանակից անցում կատարել դեպի կոմունիստական արտադրաեղանակը: Դա պահանջում է անցումային փուլ, ինչն էլ Մարքսը հաճախ նակրագրում էր որպես պրոլետարիատի դիկտատուրայի հեղափոխական շրջան: Իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում»նա նկարագրում է կոմունիզմը որպես «միություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը պայմանավորում է բոլորի ազատ զարգացումը»: Մարքսի պատկերացրած կոմունիստական հասարակությունը, որը պետք է ծնվեր բավականաչափ զարգացած կապիտալիզմից, երբեք չհաստատվեց և մնում է որպես տեսություն:
Պատմականորեն «կոմունիզմ» բառը հաճախ օգտագործվում են նկարագրելու համար իրենց կոմունիստական հռչակած կուսակցությունների կողմից զեկավարվող քաղաքական և տնտեսական ռեժիմները:
Մարքսիզմի մեջ կոմունիզմը հանրային ունեցվածքի և հանրային արտադրության միջոցների վրա հիմնված տնտեսություն ունեցող հասարակության կազմակերպումն է:
Կոմունիզմ տերմինը վերջնականապես ձևավորվել է Կարլ Մարքսի 1848 թ. գրված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» աշխատությունից հետո: «Կոմունիզմ»-ի հիմքում ընկած է լատինական commun տերմինը, որը նշանակում է ընդհանուր, հասարակական, հանրային: Այն նաև նշանակում է համայնք: Մինչև Մարքսի հայտնի աշխատությունը կոմունա /համայնք/ բառն օգտագործվում էր, սակայն ոչ ամբողջ հասարակությունը, այլ նրա մի մասը, մի խումբը բնութագրելու համար: Խումբ, որի անդամներն օգտագործում էին բոլոր անդամների ընդհանուր գույքն ու ընդհանուր աշխատանքի արդյունքը:
Գիտական կոմունիզմը ծագել է 19-րդ դարի 40-ական թվականներին և դարձել պրոլետարական շարժման տեսական արտահայտությունը`   ուղղված կապիտալիզմի ոչնչացմանը և կոմունիստական հասարակարգի ստեղծմանը: Հենվելով պատմության մատերիալիստական հասկացության և ավելացված արժեքի տեսությունների վրա`   Մարքսը և Էնգելսը գիտականորեն հիմնավորեցին կոմունիզմի անխուսափելիությունը, կապիտալիզմի շահագործող էությունը, ցույց տվեցին աշխատավոր դասակարգի դերը պատմության մեջ`   որպես նոր հասարակարգի ստեղծողներ:
Անարխիստներից շատերը, որոնք Մարքսի ժամանակակիցներն էին, նույնպես հանդես էին գալիս հանրային սեփականության օգտին, մերժում էին կենտրոնացումը, ինչը քարոզվում էր մարքսիզմի մեջ և ինչը սահմանափակում էր անձի ազատությունը: Իր հերթին անարխո-կոմունիզմը ազատության հարցերում հակված է ինդիվիդուալիզմի:
Այսպիսով, կոմունիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որն ընդունում է պատմության մատերիալիստական հասկացությունը /համաշխարհային պատմությունը դասակարգերի պայքարի պատմություն է/, տնտեսական հիմքը հանդիսանում է համընդհանուր սեփականություն հանդիսացող արտադրամիջոցերը, սոցիալական հիմքը`   առանց դասակարգերի հասարակությունը:
Համաձայն մարքսիզմի «կոմունիստական հասարակական-տնտեսական ֆորմացիան» կամ կոմունիզմը բաղկացած է 2 փուլից: Ստորին փուլ, որ մարքսիզմն անվանում է սոցիալիզմ և վերին կամ լիարժեք կոմունիզմի փուլ: Սոցիալիզմի օրոք գոյություն ունի պետություն, ի դեպ պետական իշխանությունն ավելի հզոր է, քան այլ հասարակարգերի օրոք, գոյություն ունեն բուրժուական իրավունքի տարրեր և կապիտալիստական հասարակարգի այլ մնացուկներ: Սոցիալիզմի ժամանակ կա նաև անհատական սեփականություն, գոյություն ունի փոքր մասնավոր արտադրություն և փոքր մասնավոր առևտուր /շուկաներ/: Սակայն խոշոր մասնավոր սեփականությունը սոցիալիզմի ժամանակ բացակայում է, որովհետև արտադրամիջոցները դառնում են համընդհանուր:
Աղբյուր՝1

ԽՍՀՄ փլուզումը

 

1989-1991թթ. Խորհրդային Միության ծայրամասերում առաջացան ազգամիջյան հակասություններ, լարվածության մի շարք օջախներ, որոնք 1991թ. գարնանը ԽՍՀՄ-ը տանում էին փլուզման: Երկրի ղեկավարությունը ջանքեր էր գործադրում Միությունը փրկելու համար: Երկրներն էլ իրենց հերթին անկախանում էին: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Այսպիսով, 70-ամյա ընդմիջումից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Նախկին խորհրդային հանրապետությունների օրինակով Հայաստանում ևս մտցվեց նախագահական կառավարման համակարգ: 1991թ. հոկտեմբերի 16-ին այստեղ առաջին անգամ անցկացվեցին նախագահական այլընտրանքային ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ (83%) հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Բազմաթիվ հետխորհրդային պետություններ, այդ թվում Հայաստանը, սերտ կապեր են պահպանել Ռուսաստանի հետ՝ միասին հանդես գալով մի շարք ռազմատնտեսական համագործակցային միությունների կազմում, ինչպիսիք են ԱՊՀ-ը, Եվրասիական տնտեսական հանրակցությունը, Միութենական պետությունը, Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և այլն[5]։ Որոշ պետություններ էլ դարձել են Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամներ։

 

Չեխիայի թավշյա հեղափոխությունը

 

Չեխիայի ժողովուրդը 28 տարի առաջ (նոյեմբերի 17-ին 1989թ․) երկրի զարգացման ճանապարհն ապահովեց հաստատակամության և առաջնորդ Վացլավ Հավելի անձնվեր պայքարի շնորհիվ:

Ժողովրդի ընդվզումը 28 տարի առաջ Պրահայում այն աստիճանի անկասելի էր, որ մինչ այժմ ժողովրդավարության համար պայքարող երկրներին հատուկ ոստիկանական բռնություններն այսօր Չեխիայում դարձել են ընդամենը հիշողություն: 28 տարի առաջ Պրահայում թավշյա հեղափոխությունը սկսվեց անսպասելիորեն, հանկարծակի: Նախապես ծրագրված ցույցը վերաճեց համաժողովրդական բողոքի ակցիայի, հակակառավարական բուռն ելույթների: 28 տարի առաջ  հազարավոր ուսանողներ ցույց էին կազմակերպել բռնաճնշումների ժամանակ գնդակահարված և ձերբակալված չեխ ուսանողներին հիշելով:

iphone360_989611

Չեխական թավշյա հեղափոխությունը գագաթնակետին հասավ, երբ փողոց դուրս եկած ժողովուրդն արժանապատվորեն հակադարձեց ոստիկանական բիրտ ուժին, հեղափոխականների շարքերում արդեն տեղեկություն կար ոստիկանական ներգործության հետևանքով 500 տուժածների և ուսանող Մարտին Շմիդի սպանության մասին: Կառավարությունը պահելու՝ կոմունիստական ջանքերն այլևս դարձան ընդամենը պատմության հուշ:

 

 

Աղբյաուր՝ 1

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑